ՀՀ–ում նախորդ տարի կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, 556–ը՝ պետբյուջեից իրականացվող ծրագրերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 803 կմ ճանապարհ»,-ասաց Սանոսյանը:

556 կմ–ն ամբողջությամբ պետական բյուջեից իրականացված ծրագրերն են: 556–ից 501–ն ամբողջությամբ արված, ավարտված աշխատանքներն են: Դեռևս կան 55 կմ ճանապարհի աշխատանքներ, տեղադրված են առաջին կամ երկրորդ շերտը, բացակայում է վերջնական շերտը:

«Դա արել ենք մի պարզ պատճառով. արդեն նոյեմբեր կամ դեկտեմբերն էր: Չենք ցանկացել, որ որակի հետ կապված խնդիր լինի: Շինարարին ասել ենք, որ հաջորդ տարի վերջին շերտը կտեղադրենք»,–ասաց նախարարը։

Կատարվել են նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված ասֆալտապատման աշխատանքներ, 210 կմ ասֆալտապատում և 38 կմ սալարկում:

Հայերեն Español Русский Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս