Հասարակական

ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են ընտրական բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովի

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են ընտրական բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները մարտի 26-ին մասնակցել են ընտրական բարեփոխումների շուրջ աշխատաժողովին, որին ներկա են եղել նաև Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քննարկումն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող և «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի կողմից իրականացվող «Ընտրական գործընթացների քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը մասնակցել են ինչպես ընտրական գործընթացներով շահագրգիռ պետական գերատեսչությունների, այպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում