Մարտի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

13:00-ին

Ազգային ժողովի 114 սրահում

կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

V

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունում

տեղի կունենաՀայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի, Սամբոյի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի ասուլիսը։ Թեմա. ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա հարթակի միացմամբ

կկայանա Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով։ ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումը որքանո՞վ կօգնի հասարակությանը դառնալ ավելի առողջ։ Ինչպե՞ս լուծել բժշկական անձնակազմի պակասի խնդիրը: Կարո՞ղ է արհեստական ինտելեկտը փոխարինել բժիշկներին: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ԵԱՏՄ երկրներում երեխաների համար ապրանքների անվտանգության ստանդարտների խստացման ուղղությամբ, այս հարցերին կպատասխանի ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

14:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Հայաստանին ԱԺ արտահերթ ընտրություններ պե՞տք են» թեմայով: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կներկայացնի Հայաստանում քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզ, որի առանցքային հանգրվանը ԱԺ արտահերթ ընտրություններն են:

Մշակույթ

20:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

կկայանա «Վարդան Օվսեփյան-սոլո» համերգային երեկոն: Ամերիկաբնակ դաշնակահար Վարդան Օվսեփյանը «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով հանդես կգա երևանյան համերգով:

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում