Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:

Մշտական ցուցադրությունների սրահում նախարար Գիորգի Ամիլախվարին ծանոթացել է հայկական ձեռագրերին և ձեռագրակազմերին: Նվիրատուների ցուցասրահում ներկայացվել են Մատենադարանում պահվող վրացերեն ձեռագրերը: Վերականգնման բաժնում Վրաստանի նախարարը հանգամանորեն ծանոթացել է հին ձեռագրերի մշակման և վերականգնման գործընթացներին:

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախարար Գիորգի Ամիլախվարիին ներկայացրել է 2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակության` Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն կատարած պաշտոնական այցի արդյունքները: Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում Մատենադարանի տնօրինության հրավերով նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք միջազգային հայագիտական կոնգրեսին։

Հայերեն ქართული

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս