Հասարակական

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում մեն Փրկարար ծառայությունից:

Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքըփակ է (բուք է)բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Սևան, Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան և Ջերմուկ քաղաքներումտեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներումմառախուղ է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում