Հասարակական

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 6 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 6 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը 2024 թվականի փետրվարի 26-ից մինչ մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 6 սմ-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի մարտի 25-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 22 սմ բարձրության վրա, ինչը 8 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Իսկ 2024 թվականի փետրվարի 26-ին գրանցված 1900 մ 16 սմ նիշի դիմաց արդեն մարտի 26-ին գրանցվել է 1900 մ 22 սմ նիշը։

2024 թվականի հունվարից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 17 մլն 984 հազար խմ ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում