Մարտի 26-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովի 314 սրահում

տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

V

ՀՀ նախարարություններ

09:00-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում (Մ.Մկրտչյան 5)

տեղի կունենա Լիդիան ՓԲ ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը նվիրատվությամբ ՀՀ կառավարությանը նվիրելու պայմանագրի ստորագրման արարողությունը։ Պայմանագիրը կստորագրեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը։Միջոցառմանը կմասնակցեն նաև նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության այլ պաշտոնյաներ։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 81-Ա որոշումը՝https://e-gov.am/gov-decrees/item/42028/

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:00-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան» սրահում (Խորենացի 15)

տեղի կունենա ասուլիս՝ կներկայացվեն ՀՀ-ում իրավապահ մարմինների, արտաքին քաղաքական զարգացումների նկատմամբ հասարակական վերաբերմունքի, ինչպես նաև հասարակության մեդիագրագիտության մակարդակի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատվերով, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

ԵՊՀ պատմության ֆակուլտետում /Աբովյան 52, ԵՊՀ 6-րդմասնաշենք, 315 լսարան/

տեղի կունենա Վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գեորգի Ամիլախվարին: Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև երկու նախարարների ճեպազրույցը: ՀՀ ԿԳՄՍՆ:

V

15:00-ին

ԵՊՀ պրոֆ. Լ.Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)

տեղի կունենա դասախոսություն-քննարկում՝ նվիրված պոլսահայ մտավորականներ Տիգրան և Զաբել Եսայանների կյանքին ու ստեղծագործական գործունեությանը։ Հանդիպմանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի ղեկավար, արվեստաբան Արփինե Սարիբեկյանը, բացի Տիգրան և Զաբել Եսայանների գրական և հասարակական գործունեությունից, կներկայացնեն նաև Զաբելի կյանքի քիչ հայտնի շրջանը՝ ԵՊՀ-ում դասավանդելու տարիները, ինչպես նաև գեղանկարիչ, քանդակագործ, մեդալագործ Տիգրան Եսայանի արվեստը: Քննարկման մասնակիցները հնարավորություն կունենան դասախոսությանը հաջորդող աշխատանքային օրերին այցելելու Գ.Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան և անվճար դիտելու «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսը:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Վարժական հավաքների ծանուցումը՝ հրապարակային. խնդրահարույց նախագի՞ծ» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների բաժնի մասնագետ Լիանա Մխոյան: ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումը կդառնա առցանց։

Մշակույթ

14:00-ին

Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում (Տերյան 72)

կկայանա «Երեկոյան Երևան» թերթի թվային տարբերակի ներկայացումը: «Երեկոյան Երևան» թերթի 60-ամյակի առթիվ Ազգային գրադարանը թվայնացրել և նշաճանչել է թերթի բոլոր համարները, որոնք հասանելի են գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանում։ Երևանցիների սիրելի թերթը՝ «Երեկոյան Երևանը», լույս է տեսել 1957 թվականից, նախ «Երևան» անվամբ, իսկ 1964 թվականից արդեն՝ «Երեկոյան Երևան» անվամբ։ Թերթի նախկին աշխատակիցներին, հայ մամուլի նվիրյալներին, հետազոտողներին, ուսումնասիրողներին, լրագրողներին, մամուլի պատմությամբ հետաքրքրվողներին և առհասարակ բոլորին հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ