ԱԱԾ-ն նախորդ տարի բացահայտել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում բացահայտվել են պետությանը շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս պատճառելու դեպքեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։

«ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն, որոնք հիմնականում առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի և իրավապահ համակարգին, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներին»,–ասաց Աբազյանը։

ՊԵԿ-ի հետ համատեղ ԱԱԾ–ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 9.3 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր։ Բացահայտել են նաև կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1.8 մլրդ դրամի վնաս։

«Ընդհանուր առմամբ կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում ԱԱԾ–ում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում բացահայտվել է պետության պատճառված շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է դրանից շուրջ 395 մլն դրամը»,-ասաց նա։

Բացահայտվել է նաև ֆիզիկական անձանց շուրջ 3 մլրդ դրամի չափով և իրավաբանական անձանց շուրջ 1.6 մլրդ դրամի չափով պատճառված վնաս։

Հայերեն العربية Español

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս