Հասարակական

ՊՆ-ի բյուջեն նախորդ տարի կազմել է 526,47 միլիարդ դրամ, կատարողականը՝ 99,8 տոկոս

3 րոպեի ընթերցում

ՊՆ-ի բյուջեն նախորդ տարի կազմել է 526,47 միլիարդ դրամ, կատարողականը՝ 99,8 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է եղել պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմինները աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։

«2023 թվականի մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է զինված ուժերի կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- նշեց նախարարը։

Նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2023 թվականի համար հատկացվել են 517,28 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացել է 9,9 միլիարդ դրամով և կազմել 526,47 միլիարդ։

«Ճշտված նախահաշիվների շրջանակներում կատարողականը կազմել է 525,81 միլիարդ դրամ կամ 99,8 տոկոս»,- ավելացրեց նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովելու միջոցառումների պաշտպանության նախարարության բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ, որոնք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում։

«Մասնավորապես, 2023 թվականի ընթացքում իրականացվել են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային կառուցվածքների փոփոխությունների իրականացման, գործառույթների հստակեցման և բաշխման աշխատանքները։ Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների հաստատումը շարունակվում է և ընթացքի մեջ է»,- եզրափակեց Պապիկյանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում