Հասարակական

Հայաստանում մարտի 26-ին կեսօրից հետո կրկին սպասվում են տեղումներ, մի շարք մարզերում՝ ձյան տեսքով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մարտի 26-ին կեսօրից հետո կրկին սպասվում են տեղումներ, մի շարք մարզերում՝ ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 26-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում