Հասարակական

Մոսկվայի ահաբեկչության զոհերի թվում հայերի առկայության մասին ոչ պաշտոնական տեղեկությունները ճշտվում են․ ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի ահաբեկչության զոհերի թվում հայերի առկայության մասին ոչ պաշտոնական  տեղեկությունները ճշտվում են․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ ԱԳն մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է Լիլիթ Իսրայելյանը։

Բադալյանը հավելել է, որ համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնեն այդ մասին:

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, ավելի քան 150 մարդ վիրավորվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում