ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ահաբեկչության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվում են Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց՝ հարգանքի տուրք մատուցելու Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ծաղիկներ են խոնարհում դեսպանատան առաջ՝ իրենց զորակցությունը հայտնելով անմեղ զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։

ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։

Հայերեն العربية