Վարչապետը Գյումրիում դասախոսություն է կարդում «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«ԲՈՒՀ-ի պանելային քննարկումների հարթակում ներկայացնում եմ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով դասախոսությունը»,- գրել է նա։

Հայերեն العربية Русский