Հասարակական

Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է․ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 40, վիրավորվել 100-ից ավելի մարդ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Ցնցված ենք Մոսկվայում անմարդկային ահաբեկչության վերաբերյալ սարսափելի լուրերից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը, իսկ բոլոր տուժածներին ու վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում