IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից

3 րոպեի ընթերցում

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ երեկ՝ մարտի 21-ին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կոնֆերանս «Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցեց նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։

Պանելային քննարկման ընթացքում Տիգրան Մխիթարյանը խոսել է բիզնեսի աճի հարցում բնապահպանական ծրագրերի դերի ու շրջակա միջավայրի կայունության և բնապահպանության գործում ընկերությունների ներգրավվածության կարևորության մասին։

Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ IDBank և Իդրամ ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ուղղություններից մեկը հենց բնապահպանությունն է։ «Պատահական չէ, որ արդեն երկրորդ անգամ Իդրամի և Բանկի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն իր աջակցությունն է ցուցաբերում «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ին», - ասում է Տիգրան Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 10․757․867 դրամն, ուղղվել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին։ Արդյունքում ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպվեց, ու IDBank-ի ու Իդրամի անունով 16 հազար ծառ տնկվեց Ջրաշենում: Սա խոսում է ոչ միայն ընկերությունների, այլև աշխատակիցների բարձր սոցիալական պատասխանատվության մասին։

«Իմ անտառ Հայաստանը» հիմա կրկին «Մի դրամի ուժի» շահառուն է․ ընթացիկ ամսվա՝ մարտի ընթացքում հաճախորդների վճարումների դիմաց կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։

Իսկ թե որքան կկազմի այդ գումարը՝ կախված է յուրաքանչյուրից։ Չէ՞ որ այն գոյանում է Idram&IDBank, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև ընկերությունների տերմինալներով կատարված վճարումների քանակից։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք արդեն ավելի քան 20․000 վաճառակետերում՝ մի քանի ակնթարթում կատարելով Ձեր գործարքը։

Հիմա յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի կամքի դեսպան․ պարզապես միացե՛ք Իդրամին ու IDBank-ին, իրականացրե՛ք Ձեր բոլոր վճարումներն առցանց, անհպում ու անվտանգ, ու բարի գործեր կատարեք՝ առանց մի դրամ ավել ծախսելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է