Հասարակական

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Դիլիջան, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Աշոցքի և Արագածի (մառախուղ է) տարածաշրջաններում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում