Մարտի 23-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունում

տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենԼևոն Ազիզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը։ Թեմա. Օդերևութաբանության համաշխարհային օր.Հայաստանում առկա կլիմայական փոփոխությունները, մարտ ամսին դիտված եղանակային անոմալիաներն, առաջիկայում սպասվող եղանակային պայմանները։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:00-ին

ՀԱԵ Շիրակի Թեմի սոցիալ-կրթական կենտրոնում (ք.Գյումրի, Վարպետաց 176)

կկայանա իրական ազգային ուժերի որոշակի հատվածի հանդիպում-քննարկում՝ ՀԱԵ Շիրակի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ և օրհնությամբ։ Մասնակիցների թվում են՝ «ՀԱՅՔ» շարժման, «Հայոց ազգային գվարդիայի», «Համակարգ», «Հայոց երկիր», «Վերելք», «Վստահության խորհուրդ», «Արարատյան մարդ» ազգային կառույցների անդամները, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական, քաղաքական գործիչներ, անհատներ։ Ազգային ուժերի հանդիպում-քննարկմամբ նախատեսվում է բյուրեղացնել նոր բնույթի, այն է՝ Ազգային ազատագրության և արդարության համար պայքարի հրամայականը, հնարավորությունները և այդ պայքարի կազմակերպման նախապատրաստման առաջիկա գործնական անելիքները։ Հեռ. 094 457 773, 077 090 514, 099 100 030:

20:00-22:00-ը

«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում /Աբովյան 14/

«Այ Սի Սի» հայաստանյան կոմիտենև Գրանդ Հոթել Երևանը հրավիրում են գիտակից տոնակատարության և էներգախնայողության խթանման բացառիկ երեկոյի: Հագուստի կոդ՝ առօրյա գործնական (business casual): «Երկրի Ժամ»-ը հայտնի է որպես «լույսերն անջատելու» պահ, որը հարգանքի տուրք է մատուցում Երկիր մոլորակին և բարձրացնում է իրազեկությունը դրա վրա ազդող շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ: Խնդրում ենք մոտենալ մինչև ժամը 20։00-ը:

Մամուլի ակումբներ

13:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: Թեմա՝ դիտարկումներ հանրային (հանգստի գոտիներ, զբոսայգիներ, հրապարակներ, բացօթյա սրճարաններ) տարածքների կառավարման խնդիրների շուրջ: ԲՈՒՀ-երի տեղափոխման ծրագրի վիճահարույց դրույթները:

Մշակույթ

19:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում