Հասարակական

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մանրամասնելով, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում