Մարտի 22-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

15:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունում

տեղի կունենա «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ասուլիսը։ Թեմա. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ներկայացնում է նոր կայքը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:30-ին

«Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում

տեղի կունենա «Հանրային դիվանագիտությունը թվային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով քննարկում։

V

14:30-ից

«Հոլիդեյ Ինն Երևան-Հանրապետության հրապարակ» հյուրանոցի «Արմավիր» սրահում (Ամիրյան փող., 2 շենք)

Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակը հրավիրում է լուսաբանելու «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (ՍԻԳՄԱ) ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարիտեղակալ Վաչե Տերտերյանը (ենթակա է հաստատման) և DAI ընկերության կողմից իրականացվող կայուն զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար, ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Զանգա Սադիքը: Միջոցառումը տեղի կունենա ժամը 15:00-ին: Միջոցառումից առաջ՝ ժամը 14:40-14:55-ը, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կլինի հարց ու պատասխանի հնարավորություն:

18:00-ին

Իրանի բիզնես կենտրոնում

Հայաստանում Իրանի դեսպանությունը հրավիրում է Նովրուզի տոնակատարության արարողությանը։

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:30-ին

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում

կանցկացվի «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով հանրապետական երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն ժամանակակից հասարակության զարգացման և էկոհամակարգի իրավական կարգավորման տնտեսակառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև ՀՀ-ում բնապահպանական և հիդրոօդերևութաբանական կրթության խնդիրները:

13:30-ին

ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճում(ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ)

կկայանա «Մարաքեշ2022-Երևան2023/2024. մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումներ» նախագծի ամփոփիչ համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։

14:00-ին

Հայաստանի

ֆիզիկական

կուլտուրայիևսպորտիպետական ինստիտուտում (Ալեք

Մանուկյան 11)

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը «ՀայՁմեռ պապ»բարեգործականհիմնադրամիհետ համատեղ «Ոսկիսերմեր. երախտագիտության ևհարգանքի

կրթամրցանակներ» ծրագրի շրջանակներում

կազմակերպում էԱրցախյան44-օրյա

պատերազմիհերոս,ինստիտուտի շրջանավարտ, «Շվաք»ազգային մարտարվեստի ֆեդերացիայինախագահ

Սևակ Մնացականյան-Խոյեցուհիշատակին

նվիրված 3-րդ կրթամրցանակաբաշխությունը։ Կրթամրցանակիհովանավորը՝ամերիկահայ բարերար ԻռենԾատուրյաննէ։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Էլեկտրոնային դեղատոմսեր. խնդիրնե՞ր, թե՞ առավելություններ» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյան, «Վագա Ֆարմ» դեղատնային ցանցի պատասխանատու Վահան Գրիգորյան, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյան:

V

Մշակույթ

18:30-ին

Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից/

կկայանա «Վարդգես Սուրենյանց. Սալոմե. վերականգնված գլուխգործոցի պատմություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը և այս տարի ներկայացնում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ. մշտական ցուցադրության պատից իջեցված և տարիներ շարունակ վերականգնման արվեստանոցում գտնվող «Սալոմեն» վերադառնում է ցուցասրահ։ Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ