Հասարակական

Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30 տոկոս աճ

3 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023 թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ:

Հաշվետու տարում Ամերիաբանկի հաճախորդների 72%-ը մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկավորումը ստացել է օնլայն` business.ameriabank.am հարթակի միջոցով: Նշենք նաև, որ 2023թ-ին ավելացել է նաև նույն հարթակի միջոցով օնլայն գրանցվող հաճախորդների մասնաբաժինը՝ հասնելով 18%-ի նախորդ տարվա 11%-ի համեմատ։

2018 թ-ին Բանկը գործարկել է Ամերիա Բիզնես էկոհամակարգը, որը գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ առաջարկելով առանց բանկ այցելելու Ամերիաբանկում հաշիվ բացելու, քարտ ստանալու, Օնլայն/Մոբայլ բանկինգ ձեռք բերելու, վարկավորման դիմելու, ինչպես նաև այլ ծառայություններից ու արտոնություններից օգտվելու հնարավորություններ:

Այս տարի հարթակի կողմից առաջարկվող ծառայություններին ավելացել են ևս մի քանիսը: Business.ameriabank.am-ի միջոցով արդեն իսկ հնարավոր է ակտիվացնել POS տերմինալ ՀԴՄ սարքի վրա, պատվիրել ու ստանալ շարժական POS տերմինալ, ինչպես նաև ակտիվացնել Ameria PhonePOS ծառայությունը Android սմարթֆոնում։ Բոլոր դեպքերում հնարավոր է հայտը ներկայացնել օնլայն, ակտիվացնել POS տերմինալներ և PhonePOS ծառայությունը միաժամանակ մի քանի հասցեներում և օնլայն հետևել հայտերի ընթացքին։

Բացի այդ, Ամերիաբանկը բիզնեսի համար պարբերաբար իրականացնում է արշավներ՝ առաջարկելով վարկավորման հատուկ պայմաններ։ Այս պահին գործող արշավների մանրամասները՝ այստեղ։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում