Քաղաքականություն

Վարչապետը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը փոխադարձաբար հետ կկանչի Ադրբեջանի դեմ միջպետական գանգատները

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը փոխադարձաբար հետ կկանչի Ադրբեջանի դեմ միջպետական գանգատները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը փոխադարձաբար հետ կկանչի Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացրած միջպետական գանգատները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը նշեց, որ պատրաստ են փոխադարձաբար հետ կանչել միջազգային ատյաններից գանգատները, եթե հայկական կողմը համոզված լինի, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն։

«Մենք ասել ենք, որ եթե խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ պատրաստ լինի ստորագրելու և Հայաստանի Հանրապետությունը համարի, որ ինքը կարող է ստորագրել այս պայմանագիրը և լինի այդպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատարական գործերը՝ դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել։

Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն և կայուն և տևական խաղաղությանը վերջին շտրիխն է մնացել լրացնելու, կարող ենք գնալ այդ քայլին։ Եթե տեսնենք, որ չէ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցով դեռ որևէ որոշում չի կայացվել։

Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում քննարկվել է և քննարկվում է միջազգային ատյաններում երկուստեք միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը։ Նա չի բացառել միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում