Մարտի 21-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

Մատենադարանի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում

կմեկնարկի «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողովը՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Բացման խոսքով ելույթ կունենան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը: Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան շուրջ երկու տասնյակ անվանի գիտնականններ Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հունգարիայի առաջատար հաստատություններից:

V

11:00-ին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում /Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ/

ՄՊՀ-ն նախաձեռնել է քննարկումներ բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ՝ հանձնաժողովի կողմից 2023 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու նպատակով: Ժամը 11:00-ին տեղի կունենաքննարկում ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ: Ներկայանալլրագրողիվկայականով:

11:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» խորագրով միջոցառում, որն անցկացվում է «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը կմասնակցեն ֆրանկոֆոն երկրների մի շարք դեսպաններ, պետական պաշտոնյաներ, ՀՀ գիտական, կրթական և մշակութային կառույցների ղեկավարներ, գրողներ, թարգմանիչներ և այլք: Նախատեսվում է շնորհակալագրերի հանձնում հայ թարգմանիչներին: Երաժշտական կատարմամբ հանդես կգա Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի: Միջոցառումը կեզրափակվի ֆրանսալեզու հնատիպ գրականության ցուցադրությամբ (մինչև 18-րդ դար)։ ՀՀ ԳԱԱ

14:00-ին

Քաղաքային տնկարանում (Արցախի փողոց 4-րդ նրբանցք 12 շինություն)

Անտառների միջազգային օրվա առթիվ կներկայացվեն գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքներն ու 2024թ.-ին նախատեսվող ծրագրերը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծի շրջանակում կներդրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր: Երեւանի քաղաքապետարան:

V

15:00-ին

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի վերևում գտնվող տարածքում

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսի բացման միջոցառումը: Ցուցահանդեսի իրականացման գործընկերներն են՝ «Իմ անտառ Հայաստան»-ը, Բնության համաշխարհային հիմնադրամը և «Էյ-Թի-Փի» հիմնադրամը: Բացման արարողությանը ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ վարչապետի ավագ խորհրդական, անտառվերականգնման աշխատանքային խմբի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

կկայանա Անտառների միջազգային օրվան նվիրված՝ «Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսին կներկայացնեն զեկուցումներ. «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր և տնօրեն ԱնտրԷ Գումուշճեանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Life Terra-ի ածխածնի հեռացման ծրագրի ղեկավար Մարկոս Լոպես Էրսիլյան (Իսպանիա): Զեկուցումներին կհաջորդի պանելային քննարկում: Սահմանափակ տարածքի պատճառով խնդրում ենք նկատի ունենալ առավելագույնը 1 կամ 2 մասնասկից յուրաքանչյուր ընկերությունից։ 012 20 29 09:

11:00-ին

«ԲՅՈՒՐՈ»-ում (Նալբանդյան 7/1)

տեղի կունենա Իրազեկ քաղաքացիների միավորման՝ լրատվամիջոցների և մարզային հասարակական կազմակերպությունների համար հայտարարված ենթադրամաշնորհների մեկնարկման արարողությունը։ Մրցույթը հայտարարվել էր «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում, որը միտված է Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը և պետական գնումների թափանցիկության ու հաշվետվողականության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ։ Իրազեկ քաղաքացիներիմիավորում:

Մշակույթ

14:00-ին

Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում

Պոեզիայի միջազգային օրվա առթիվ տեղի կունենա գրական հանդիսություն՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին։

V

15:00-ին

Հայաստանի ազգային գրադարանում

կկայանա միջոցառում նվիրված Պոեզիայի միջազգային օրվան։ Գրադարանը կհյուրընկալի ժամանակակից հայ բանաստեղծների։ Բաց մի թողեք Արամ Ավետիսին, Արփի Ոսկանյանին, Դավիթ Սամվելյանին, Հասմիկ Սիմոնյանին, Եր Կարին, Ռուզան Ազիզյանին, Հուսիկ Արային, Նշան Աբասյանին հանդիպելու ձեր հնարավորությունը։

18:00-ին

«Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամում

կկայանա ճարտարապետ, հետազոտող Անդրեյ Իվանովի «Կոնդ՝ ներքևից անդին» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Նա երկար տարիներ ուսումնասիրել է Հայաստանի քաղաքների ինքնատիպ վերնակուլյար ճարտարապետությունը։ Ցուցահանդեսին ներկայացված են Երևանի կենտրոնի հնագույն բնակելի վերնակուլյար թաղամասի՝ Կոնդի լուսանկարները՝ արված 2011-2022 թթ.-ին։ Ցուցահանդեսի բացումից հետո նախատեսվում են Կոնդի խնդրի քննարկումներ ոլորտի պրոֆեսիոնալների՝ ուրբանիստների և ճարտարապետների, ինչպես նաև հանրության այլ մտահոգ ներկայացուցիչների հետ։

19:00-ին

«Զանգակ» գրատանը

տեղի կունենա գրքի շնորհանդես: Հնդիկ գործարար, ժամանակակից գրող, Penguin Harper-Collins-ի հեղինակ Արջուն Կրիշնա Լալը Հայաստանում իր արկածների մասին պատմող«Կյանք, Սեր, Գինի»գիրք է գրել։ Կկայանա հայերեն գրքի շնորհանդեսը։ Հնդիկ ժամանակակից գրողը, ով արդեն երկու տարուց ավելի Հայաստանում է, փաստում է՝ մեր երկրում իրեն տանն է զգում։ «Այս գիրքը, ըստ էության, իմ կյանքի պատմությունն է այստեղ՝ Հայաստանում: Անգլերենից թարգմանությունը՝ Ռոզա Գրիգորյանի։ Խմբագիր՝ Արմինե Պետրոսյան։Նկարիչ՝ Լուսինե Թահմազյան։

Հայերեն Русский

Թուրքիա են ժամանել Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ Թրամփի պլանն անվանել է «ծիծաղելի և անհեթեթ»

Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այն վերածել Ռիվիերայի

ՀՀ ՄԻՊ֊ն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»-ի նախագահին

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ