Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եսթեր Սահակյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,- նշված է որոշման մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский