Հայաստանում մի շարք շրջաններում բուք է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք ճանապարհներ փակ են։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը(բուք)փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքից Սարավան-«Զանգեր» տանող հատվածըփակ է կցորդիչով բեռնատարների համար,իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջաջուռ և Վարդաղբյուր գյուղերի, Աշոցքի տարածաշրջանի (գետնաբուք) ավտոճանապարհներին մերկասառույց է։
Ամասիայի տարածաշրջանում և Բերդաշեն գյուղումբուք է: