Մարտի 20-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:45-ից

«Դաբլթրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գ.Լուսավորչի 4/2)

կկայանա Կովկասի ինստիտուտի միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է Հարավային Կովկասի միտումներն ու հեռանկարներն Ուկրաինական պատերազմի համատեքստում։ Բացման և ողջույնի խոսք. Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագեր: Վարող՝ Սերգեյ Մինասյան:

V

15:00-ին

Հայաստանի նկարիչների միության շենքում (Աբովյան 16)

«Հայաստան-Չինաստան» բարեկամության ընկերությունը կազմակերպում է հայ-չինական բարեկամության մասին պատմող նկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկա կլինեն ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը և դեսպանատան դիվանագետներ։

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:00-ին

ԵՊԲՀ կարմիր դալիճում

կանցկացվի «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն. հոգեբանական և ախտաբանական ազդեցությունը մանկական և դեռահասային տարիքում: Սեռական դաստիարակություն» թեմայով համաժողով, որը մեկ հարկի տակ կհամախմբի առաջատար մասնագետների, որոնք իրենց զեկույցներով կներկայացնեն և կքննարկեն այս թեմայի վերաբերյալ արդի խնդիրները:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն կենտրոնում

կկայանա ասուլիս. «Բիզնեսի թվայնացումը Հայաստանում. իրավիճակը և հիմնախնդիրները» թեմայով: Ի՞նչ է ենթադրում բիզնեսի թվայնացումը և ինչպես է այն առնչվում ՏՏ ոլորտի զարգացման հետ։ Ո՞ր ասպեկտներն են կարևոր ֆինանսական հատվածում բիզնեսի թվայնացման կարգավորման համար,այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն տ.գ.թ., ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի մասնաճյուղի դոցենտ Արա Քառյանի ասուլիսի ընթացքում։

12։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունում

տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն, «Հայաստանի անտառային դաշինքի» ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանի ասուլիսը։

ԹԵՄԱ- Անտառների միջազգային օրվան ընդառաջ․ ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։

V

Մշակույթ

16:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ 4)

կկայանա թանգարանի և Վազգեն Սարգսյան տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպած «Վազգեն Սարգսյան-65»ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի հուշ-ցերեկույթը։ Ցուցադրությունում կներկայացվեն ռազմական և քաղաքական գործիչ, գրող, ՀՀ պաշտպանության առաջին նախարար և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի զինվորական համազգեստը, իր նոթատետրից էջեր, աշխատանքային սեղանի ժամացույցը և այլ անձնական իրեր։

V

19:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

տեղի կունենա «Կատարյալ ապուշը» ֆիլմի փակ ցուցադրությունը: Ժամը 19:00-ին՝ կարմիր գորգի արարողություն, ժամը 19:30-ին՝ ֆիլմի ցուցադրություն:

V

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում