Հասարակական

Ադրբեջանը որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր լինելու մեջ, միջազգային կառույցների փաստերը խոսում են այլ իրականության մասին. «Գեղարդ» հիմնադրամ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր լինելու մեջ, միջազգային կառույցների փաստերը խոսում են այլ իրականության մասին. «Գեղարդ» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր ու իսլամատյաց լինելու մեջ, միջազգային կառույցների կողմից ամրագրված փաստերը խոսում են այլ իրականության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Ադրբեջանի Հանրապետությունը, սեփական ցեղասպանական, հայատյաց քաղաքականությունը կոծկելու նպատակով, Հայաստանին ու հայերին միջազգային հանրության աչքերում փորձում է ներկայացնել որպես ագրեսոր, բռնարար ու այլատյաց՝ ներկայացնելովկեղծ պնդումներ:

2.jpg (92 KB)

Օրերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Համաշխարհային Իսլամաֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրած միջոցառմանը քաղակտիվիստ ներկայացող, Բաքվի իշխանությունների քարոզիչ Փարվանա Վելիևան, խոսելով «1987-1991 թթ․ Հայաստանից 300 հազար ադրբեջանցիների բռնի տեղահանության», «իսլամական մշակութային ժառանգության ոչնչացման» մասին, Հայաստանին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ։

Հարկ է հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են ինքնակամ ու առանց բռնության ենթարկվելու՝ անգամ անխոչընդոտ վաճառելով սեփական գույքն ու ունեցվածքը: Նույնը հնարավոր չէ ասել Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և այլ տեղերի շուրջ 500 հազար հայերի մասին, որոնք մազապուրծ են եղել։

Զավեշտալի է, բայց Բաքուն Հայաստանին ու հայերին մեղադրում է նաև իսլամատյացության մեջ: Ու սա այն դեպքում, երբ քրիստոնյա հայերը, համերաշխություն դրսևորելով այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի հետևորդների նկատմամբ, վերանորոգում են նրանց հոգևոր սրբավայրերը, մինչդեռ իսլամական Ադրբեջանում միանգամայն հակառակն է տեղի ունենում. Ադրբեջանում ոչ միայն քանդում են մզկիթները, այլև խիստ սահմանափակումների ու ճնշումների ենթարկում հավատացյալներին: Ադրբեջանում փաստացի կան հարյուրավոր հավատացյալ բանտարկյալներ: Բաքուն անգամ չի խորշել հատուկ գործողություններ իրականացնել սեփական ժողովրդի դեմ. 2015 թ. Նարդարան շիա հավատացյալների ավանում իրագործած հատուկ գործողությունը՝ սպանություններով, ձերբակալություններով զուգորդված, ցույց է տալիս, թե ինչպես է Բաքուն վերաբերվում իսլամին ու նրա հետևորդներին, որոնց նկատմամբ ճնշումները շարունակվում են մինչ օրս:

Իսլամական համերաշխության դրոշի ներքո հանդես եկող Ալիևի վարչակարգը ամիսներ շարունակ խուսափում է դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ռազմական գործողության վերաբերյալ, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանը, որքան էլ փորձի հայերին մեղադրել ագրեսոր ու իսլամատյաց լինելու մեջ, փաստերը, ընդ որում՝ միջազգային կառույցների կողմից ամրագրված, խոսում են այլ իրականության մասին, որը համառորեն փորձում են թաքցնել Բաքվում»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում