Հասարակական

Երթևեկելու ընթացքում ամրագոտի չկապողները կհայտնաբերվեն նաև տեսահսկող սարքերով․ ՆԳՆ-ն խստացնում է վարչարարությունը

2 րոպեի ընթերցում

Երթևեկելու ընթացքում ամրագոտի չկապողները կհայտնաբերվեն նաև տեսահսկող սարքերով․ ՆԳՆ-ն խստացնում է վարչարարությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայությունը 2023 թվականին արձանագրել է տրանսպորտային միջոցների ամրագոտու կիրառման կանոնների խախտման մոտ 84 հազար դեպք, որն, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի, մտահոգիչ ցուցանիշ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չիլինգարյանը նշեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն, ըստ մեկ այլ վիճակագրության, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են, նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են:

Նրա խոսքով՝ Պարեկային ծառայությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ Արման Չիլինգարյանի՝ ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի և վարորդները չհետևեն ամրագոտու կիրառման կանոններին, ապա իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր: Հիշեցնենք, որ ամրագոտին չկապելու դեպքում վարորդները կարող են տուգանվել 10 հազար դրամի չափով, ինչպես նաև բալային համակարգով տրամադրված 9 միավորից կհանվի 1-ը։

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում