Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը, իսկ հարաբերությունները հարևան Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ չափազանց կարևոր և առանձնահատուկ անվանելով՝ հավելում, որ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ընդգծեց վարչապետը։

Ողջունելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ վարչապետն ընդգծեց, որ սա քարտուղարի առաջին այցն է Հայաստան, ինչը լավ հնարավորություն է՝ կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ։

«Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ընդգծեց Փաշինյանը։

Մեծապես կարևորելով նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, և այն համարելով կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում՝ վարչապետը վկայակոչեց հայկական խաղաղապահ ստորաբաժանման շարունակական ներդրումը Կոսովոյի առաքելությունում։

«Ինչպես տեղյակ եք, 2023 թվականի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը՝ լրացուցիչ 17 զինծառայողով»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ-ՆԱՏՕ խորհրդարանական հարթությունում իրականացվող արդյունավետ երկխոսությանը։

«Մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին և «Rose-Roth» սեմինարներին»,- նշեց վարչապետը։

Հայերեն العربية Español Русский Türkçe

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները