Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
1 րոպեի ընթերցում
![Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1132613.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։