Մարտի 18-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովի 314 դահլիճում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովընիստ կգումարի:

11:00-ին

Ազգային ժողովի 414 սրահում

տեղի կունենաԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Պետական կառույցներ

10:00-ին

«Հոլիդեյ ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում /Ամիրյան 2/

կտրվի IMPROVET-AM ծրագրի մեկնարկը: Հագեցած շաբաթվա ընթացքում կքննարկվեն ծրագրի աշխատանքային փաթեթներում ներկայացված և իրականացվելիք աշխատանքները: Այս նպատակով Երևանում են ծրագրի համակարգողներ Ֆրանսիայի Լիոն քաղաքի SEPR/Ռոնի մասնագիտական ուսուցման կենտրոնի/ արհեստների կամպուսի և Apro Formazione ուսումնական կենտրոնի /Իտալիա, Ալբա/ ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ումԵՄ փոխդեսպանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ներկայացուցիչներ՝ Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ/ETF), Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակիհամակարգողտիկինԼանա Կառլովան: Հեռ.+374999 666 833:

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունում

տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանի ասուլիսը։ Թեմա. բնակարանային ապահովման, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցության ծրագրերը։

15:00-ին

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ)

ՄՊՀ-ն նախաձեռնել է քննարկում բիզնես համայնքի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մայիսի 6-ին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/abhMT: Ներկայանալ լրագրողի վկայականով:

11:30-ին

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

կմեկնարի «Փողի միջազգային շաբաթ 2024» ծրագիրը: Հայաստանի Հանրապետությունը 2024 թ-ին այս համաշխարհային նախաձեռնության համանախագահող երկիրն է: Ծրագիրն անցկացվում է «Պաշտպանելով ֆինանսներդ՝ պաշտպանի՛ր ապագադ» խորագրով, և նվիրված է ֆինանսական զեղծարարությունների ու խարդախությունների դեմ պայքարին: Ծրագրի մեկնարկի շրջանակում ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը հիշյալ թեմայով դասախոսություն կունենա կրթահամալիրում՝ 14 տարեկանից բարձր սաների համար, կպատասխանի նրանց հարցերին: ՀՀ ԿԲ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Մամուլի ակումբներ

14:00-ին

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում

տեղի կունենա քննարկում՝ «Կստանա՞ Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ. հնարավորություններ, ռիսկեր» թեմայով: Բանախոսներ՝ Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյան, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյան: Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևը, որով առաջարկվում է Հայաստանին Եվրոպական միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն ընձեռել:

Մշակույթ

16:30-ին

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում /Տերյան 72/

կկայանա «Սև ճանապարհներին» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որին կհաջորդի հանդիպում-քննարկում Սիլվեն Տեսոնի և Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի հետ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի առթիվ Երևան են այցելելու ֆրանսիացի հանրահայտ գրող Սիլվեն Տեսոնը և հայտնի լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը: «Սև ճանապարհներին» ֆիլմը հիմնված է Տեսոնի համանուն ինքնակենսագրական վեպի վրա: Ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս համաշխարհային կինոյի աստղ, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը: Ֆիլմի լեզուն՝ ֆրանսերեն։ Մուտքն ազատ է։

Սպորտ

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում