Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ կլինի անձրև։

Yerevan 16_03.png (25 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4, 19-ի ցերեկը՝ ևս 3-5 աստիճանով։

hanrap 16_03.png (186 KB)

Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերն` առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում