Քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության և ԿԽՄԿ-ի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և պատվիրակության ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանում և տարածաշրջանում հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ԿԽՄԿ գործունեությունը։

Փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, առկա մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներին։

Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական ոլորտում առկա գործակցությունը, ինչպես նաև նախարարության և ԿԽՄԿ միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ