Հասարակական

Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին է ներկայացրեց Հռոմի ստատուտով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը

2 րոպեի ընթերցում

Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին է ներկայացրեց Հռոմի ստատուտով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ,14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին է ներկայացրել ՄՔԴ-ով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանն ուղղված քայլերը և հետագա ծրագրերի տեսլականը՝ կարևորելով միջազգային կապերի զարգացման համատեքստում Նյուրնբերգյան ակադեմիայի հետ գործընկերային կապերի հաստատումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Միջազգային քրեական դատարանի անդամակցության ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը խորհրդատվական, լավագույն փորձի փոխանակման և այլ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու շուրջ։

Ավելի վաղ Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է «Միջազգային քրեական իրավունքի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա դասընթացների շարքը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և այլ իրավաբան մասնագետների համար:

Փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ: Արդարադատության նախարարությունը, լինելով ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ ձեռնամուխ է եղել կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ներպետական օրենսդրությունում համապատասխան կարգավորումներ սահմանելու գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում