Մարտի 14-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

14:30-ին

Ազգային ժողովի 414 սրահում

տեղի կունենաԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախարարություններ

14:00-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /Վազգեն Սարգսյան 3, 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ՝ գրադարան/

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղին: Բեմադրությունը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյան, նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյան, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկի: Ասուլիսին ներկայանալ լրագրողական բեյջով և անձը հաստատող փաստաթղթով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«Հոլիդեյ ինն Էքսպրես» հյուրանոցում (Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք)

կկայանա «Կանանց իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում»թեմայով զեկույցի քննարկում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ փետրվար ամիսները իրականացրել է հետազոտություն՝ Զինված ուժերում կին զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։

12:00-ին

«Միացյալ Հայաստան» կուսակցության նիստերի դահլիճում /Արշակունյաց 3, Մամուլի տան դիմաց/

կկայանա «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ-ի առաջին մամուլի ասուլիսը: Բանախոսներ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Գալստյան:

17:30-ին

«Հոլիդեյ ինն Երեւան-Հանրապետության հրապարակ» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան փող., 2)

«Հանուն հավասար իրավունքների»կրթական կենտրոն ՀԿ-ն և«Հոդված 3»ակումբը հրավիրում են «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պատժի միջազգային կառուցակարգեր եւ մեխանիզմներ»հանրային քննարկմանը։ ՄԱԿ-ի Քրեական դատարանի (ՄՔԴ) իրավազորությունը ճանաչելուց եւ Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո Հայաստանում բազմաթիվ քննարկումներ են ծավալվում, թե ինչ հնարավորություններ է ստեղծելու ՄՔԴ-ի Մարդկության դեմ ուղղված եւ միջազգային հանցագործությունների պատժիչ մեխանիզմները։ Քննարկմանը ներկա կլինեն Գերմանիայի Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի պրոֆեսորների հետ։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

Դ․Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում /Արտաշիսյան պող., 52 շենք/

կկայանա ամենամասշտաբային համադպրոցական մրցույթն իրականացնող «Կորիզ» կրթական ծրագրի և «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի կնքման արարողությունը։ «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը ստեղծվել է Արցախի հերոս, Ալեն Մարգարյանի գաղափարները կյանքի կոչելու առաքելությամբ, այն է՝ ունենալ ավելի ընթերցասեր, ավելի կիրթ ու մոտիվացված սերունդ։

Մամուլի ակումբներ

11:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Կոնդ. որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով։ Բանախոսներ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյան, իրավաբան Արսեն Թավադյան, «Կոնդ» թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյան:

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Հայաստանի սահմանների պաշտպանություն. երեկ, այսօր, վաղը» թեմայով: Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողությունն ամբողջությամբ կանցնի հայկական սահմանապահ զորքերի տնօրինությանը։ Սեփական ուժերով և միջոցներով երկրի սահմանների պահպանության հեռանկարների, համապատասխան կադրերի պատրաստման մասին կխոսի ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Մշակույթ

19:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ներկայացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը։ Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ժամը 19։30-ին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա թավջութակահար Էտտոռե Պագանոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ղազարյանը։

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում