Հասարակական

«Երեմյան ակադեմիան» հյուրընկալել է Institut Lyfe ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչներին

5 րոպեի ընթերցում

«Երեմյան ակադեմիան» հյուրընկալել է Institut Lyfe ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» հյուրընկալել էր հայտնի Institut Lyfe ֆրանսիական դպրոցի (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ ներկայացուցիչներին՝ Մեծահասակների և մասնագիտական կրթության ղեկավար Դոմինիք Բրունեին, Միջազգային նախագծերի ղեկավար Սոֆի Բելլոնին, Lyfe ինստիտուտի՝ Միշլեն աստղ ունեցող Saisons գաստրոնոմիկ ռեստորանի շեֆ խոհարար-ուսուցիչ և վաստակավոր վարպետ Ալեն Լը Կոսսեին։

Institut Lyfe ֆրանսիական դպրոցի պատվիրակությունը աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՝«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով, Գյումրու հին շուկայի վերակառուցման և խոհարարական դպրոցի ստեղծման ծրագրի շրջանակում։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և «Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ հյուրերը շրջայց են կատարել Ակադեմիայում, ծանոթացել վերջինիս կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ուսանողների համար ստեղծված պայմաններին և կառույցի տեխնիկական հագեցվածությանը։

Հյուրերը նաև հանդիպել են Ակադեմիայի շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանին, ով կիսվել է իր փորձով, Ակադեմիայի խոհարարական ծրագրերի մշակման մոտեցումներով ու տեսլականով։

Հյուրերը Հայաստանում էին աշխատանքային այցով՝ ծանոթանալու հայկական մշակույթին, խոհարարության և հյուրընկալության ավանդույթներին, ոլորտի զարգացման հեռանկարներին։

Երեմյան Ակադեմիա.JPG (20.93 MB)

Ըստ ֆրանսիացի գործընկերների՝ «Երեմյան Ակադեմիան» կարևոր ներդրում ունի Հայաստանում ոլորտում դրական փոփոխությունների և առաջընթացի գործում.

«Առաջին անգամ ենք Հայաստանում, մեր նպատակն այս երկիրը, խոհարարական մշակույթն ու ոլորտը բացահայտելն է։ Շատ տպավորված ենք Ակադեմիայով, ծրագրերով և ուսանողների համար ստեղված պայմաններով»,-նշել է Դոմինիք Բրյունեն։

Սոֆի Բելլոնի կարծիքով՝ հենց այսպիսի նախագծերի ու նախաձեռնությունների շնորհիվ կարող է ոլորտը զարգանալ, արժևորվել հայկական խոհարարությունը։

«Թվում է՝ փոքր քայլեր են, բայց հավատացեք, մեծ նշանակություն ունի այս ամենը, որպեսզի հաջորդ սերունդներն աշխատեն ու զարգացնեն ռեստորանային ոլորտն ու խոհարարական մշակույթը»։

«Ակադեմիայի և հատկապես խոհանոցի կառուցվածքը, հնարավորությունները բավականին լավն են ու արդյունավետ։ Շատ կարևոր է, որ Ակադեմիան մարդկանց այսպիսի հնարավորություններ է տալիս՝ ոլորտում զարգանալու և առաջ գնալու համար։ Պրոֆեսիոնալ և պատրաստված թիմ է աշխատում, և շատ կարևոր է, որ դուք և՛պահպանում, և՛ փոխանցում եք հայկական մշակույթի, խոհանոցի գանձերը»,-ասել է Ալեն Լը Կոսսեն։

«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է.

«Ուրախ ենք, որ այս անգամ Ակադեմիայում հյուրընկալել ենք խոհարարական հարուստ պատմություն և յուրահատուկ ավանդույթներ ունեցող երկրի գործընկերների, որոնց ներկայացնում ենք մեր՝ տարիների կատարած աշխատանքն ու կուտակած փորձը։ Institut Lyfe ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրում են խոհարարական պատմության զարգացումը, և մեզ համար պարտավորեցնող է, որ մենք նրանց հյուրընկալեցինք՝ որպես ոլորտի, հյուրընկալության և խոհարարության ավանդույթների պահպանման ու տարածման գործում մեծ ներդրում ունեցող կառույց»։

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը հավելել է.

«Ակադեմիայում միջազգային գործընկերների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին հյուրընկալելը մեզ համար արդեն ավանդույթ է դարձել. մենք սիրով կիսվում ենք մեր փորձով, ներկայացնում մեր գործունեությունն ու ընձեռած հնարավորությունները։ Նմանատիպ հանդիպումները փորձի փոխանակման և հնարավոր համագործակցությունների նախանշման հրաշալի առիթ են։ Շատ հաճելի ու կարևոր է մեզ համար, որ բոլոր հյուրերը տպավորվում են Ակադեմիայով, բարձր գնահատում մեր ջանքերն ու ներդրումները Հայաստանում ոլորտը զարգացնելու գործում»։

«Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» այս տարի նշում է հիմնադրման 5-ամյակը, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսված։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում