«Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցման մասնակիցների 19 տոկոսը լիովին գոհ է վարչապետի աշխատակազմի գործունեությունից, 31 տոկոսը՝ ավելի շուտ գոհ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2023 թվականի դեկտեմբերին անցկացվածհարցմանմասնակիցների19 տոկոսը պատասխանել է, որ լիովին գոհ է ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքից, իսկ ավելի շուտ գոհ է նշել 31 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցման մասնակիցների 31 տոկոսն էլ նշել է, որ ընդհանրապես գոհ չէ վարչապետի աշխատակազմի աշխատանքից, իսկ ավելի շուտ գոհ չէ 17 տոկոսը: Եվս 3 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատանքից լիովին գոհ է եղել հարցվածների 12 տոկոսը, ավելի շուտ գոհ՝ 25 տոկոսը, ընդհանրապես դժգոհ՝ 33 տոկոսը, ավելի շուտ դժգոհ 14 տոկոսը, իսկ 15 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

ՀՀ Ազգային ժողովի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 7 տոկոսը, ավելի շուտ գոհ՝ 22 տոկոսը, ընդհանրապես գոհ չէ 47 տոկոսը, ավելի շուտ գոհ չէ 21 տոկոսը:

Դատարանների գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 9 տոկոսը, ավելի շուտ գոհ՝ 28 տոկոսը, ընդհանրապես գոհ չէ 30 տոկոսը, ավելի շուտ գոհ չէ 20 տոկոսը, իսկ 13 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել:

ՀՀ Զինված ուժերի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 30 տոկոսը, իսկ 34 տոկոսը նշել է, որ ավելի շուտ գոհ է, 16 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ գոհ չէ ԶՈՒ աշխատանքից, 17 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 3 տոկոսը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել:

Ոստիկանության աշխատանքից լիովին գոհունակություն է հայտնել հարցվածների 23 տոկոսը, ավելի շուտ գոհ է 39 տոկոսը, ընդհանրապես գոհ չէ 19 տոկոսը, իսկ 16 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ գոհ չէ, ևս 3 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վերաբերյալ լիովին գոհունակություն է հայտնել մասնակիցների 21 տոկոսը, 38 տոկոսն՝ ավելի շուտ գոհ , 19 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 16 տոկոսն ավելի շուտ գոհ չէ:

Ազգային անվտանգության ծառայությունն արժանացել է հարցվածների 22 տոկոսի լիակատար գոհունակությանը, 31 տոկոսը ավելի շուտ գոհ է կառույցի աշխատանքից, 22 տոկոսը՝ ընդհանրապես դժգոհ, իսկ 16 տոկոսը ավելի շուտ գոհ չէ, ևս 9 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ լիովին գոհունակություն է հայտնել հարցման մասնակիցների 18 տոկոսը,ավելի շուտ գոհ է 34 տոկոսը, ընդհանրապես գոհ չէ 21 տոկոսը,ավելի շուտ դժգոհ՝ 16 տոկոսը, իսկ 10 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունից լիովին գոհ է եղել հարցվածների 16 տոկոսը, ավելի շուտ գոհ՝ 36 տոկոսը, ընդհանրապես դժգոհ՝ 21 տոկոսը, ավելի շուտ գոհ չէ 16 տոկոսը, իսկ 12 տոկոսը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել:

Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ:Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Ընտրանքը կազմված է եղել 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներից։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։

Հայերեն العربية

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ