Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։

Իրանցի գործարարները ներկայացրել են բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման ոլորտում մեծ փորձը՝ ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը՝ ներգրավվելու քաղաքաշինական նման ծրագրերում նաև Հայաստանում։ Դիտարկվել են շինարարական կոնստրուկցիաների, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, շինարարական տարբեր նյութերի արտադրության ստեղծման հնարավորությունները։

Հաշվի առնելով երկու երկրներում սեյսմիկ ռիսկի մակարդակը՝ առանձնահատուկ կարևորվել են նախագծման փուլից սկսած երկրաշարժադիմացկունության ապահովման միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի մատչելիությունն ապահովող լուծումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Դավիթ Գրիգորյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է երկրում անցկացվող շինարարական ցուցահանդեսներին, որոնք կարող են լավ հարթակ դառնալ ոլորտի հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ գործընկերության հաստատման համար։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակով։

Հայերեն فارسی

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ