Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Չինաստանի իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Չինաստանի իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

Ըստ աղբյուրի՝ սա հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է, որը բավարարվել է 2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա։

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում