Որպես ԵԱՏՄ նախագահող՝ ՀՀ-ն սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները. Վաղարշակ Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում ԵԱՏՄ նիստ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ` հաշվի առնելով այն, որ Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։

«Մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը և, կարծում եմ, ԵԱՏՄ բլոկում բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում որպես տնտեսություն։ Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է մեր համար ընձեռել և ընձեռում` առնվազն վերջին մի քանի տարիներին, նաև մեր տնտեսական քաղաքականության արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Այդ պարտավորությունների շրջանակներում ինչ-որ ենթադրվում է՝ մենք դա կատարելու ենք։ Այստեղ որևէ փոփոխություն, որևէ նախաձեռնություն չկա։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,- ընդգծեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում կլինի նիստ Հայաստանի Հանրապետությունում, թե չի լինի՝ այդ ամենը ԵԱՏՄ նախագահության սկզբունքների հետ կապ չունի։

«Երբ լինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան կամ այլ երկիր՝ այդ գործողությունը տեղի կունենա»,- եզրափակեց պատգամավորը։

Հայերեն العربية Español Русский 中文

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում