Տնտեսություն

Փոխնախարարը ԵԱՏՄ-ի հետ ՀՀ ընդհանուր սահման չունենալը խնդիր է համարում էներգետիկայի շուկային ինտեգրման առումով

1 րոպեի ընթերցում

Փոխնախարարը ԵԱՏՄ-ի հետ ՀՀ ընդհանուր սահման չունենալը խնդիր է համարում էներգետիկայի շուկային ինտեգրման առումով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը բարդ խնդիր է համարում Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկային։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդանյանն այս մասին ասաց Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հարցը մի կողմից հեշտ է Հայաստանի համար, մյուս կողմից՝ բարդ։ Մենք շատ հարցերում կոնսեսուս ենք քվեարկում, որովհետև, օրինակ՝ ռեժիմային կարգավորման հարցերն ամենաբարդն են, որովհետև ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով Հայաստանը որևէ կերպ դրա հետ չի առնչվում։ Մեզ համար կարևոր է Ռուսաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան ռեժիմային պայմանագրերը։ Այս պարագայում այստեղ են հիմնական տարաձայնությունները։

Ես լավատես չեմ, որ ԵԱՏՄ ընդհանուրէլեկտրաէներգետիկշուկայի գործարկումից հետո Հայաստանը կարող է ամբողջապես ինտեգրվել շուկայում միայն այն պատճառով, որ ընդհանուր սահման չունենք այդ շուկայի հետ»,-ասաց Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում