ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման համար չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել գնի շուրջ. ՏԿԵ նախարարի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասով անդամ երկրների միջև կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ հավելելով, որ դրանք 5-ից 7 հարցերի խմբեր են:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև կոնսենսուս չլինելու պատճառով նախնական քննարկումներում որոշում է կայացվել հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումը՝ մինչև հնարավոր կլինի կոնսենսուսի գալ։

«Առաջին առանցքային հարցն այն է, որ գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է լինի բոլորի համար նույնը։ Այստեղ Ռուսաստանը և Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանն ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները պետք է այլ լինեն։

Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը մոտարկվեն կամ համաձայնեցվեն կամ դադարեն գործել։ Եվ այս դեպքում ևս Ռուսաստանը և Ղազախստանը համաձայն չեն դրան և կարծում են, որ պետք է երկկողմ պայմանագրերը շարունակեն գործել մինչև իրենց ավարտը։ Մեր դեպքում պայմանագիրը գործում է մինչև 2043 թվականը և դրան զուգահեռ պետք է գործի ընդհանուր շուկան։ Մենք կարծում ենք, որ դրան զուգահեռ հնարավոր չէ, որ գործի ընդհանուր շուկան, որովհետև գազի ամբողջ ծավալի մատակարարումն ապահովվում է հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում։ Սրանք են առանցքային հարցերը, որոնց շուրջ անդամ երկրները չեն եկել համաձայնության»,-եզրափակեց Վարդանյանը։

Հայերեն Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ