Տնտեսություն

ՏԿԵ նախարարի տեղակալի կարծիքով՝ ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը կհետաձգվի մինչև 2027 թվականը

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարի տեղակալի կարծիքով՝ ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը կհետաձգվի մինչև 2027 թվականը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը հետաձգելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Այս տարի ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական կիրառություն չի լինելու։ Այն նախանշված էր, որ պետք է սկսեր գործել 2025 թվականից սկսած, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը։ Կարծում եմ, որ դրանք կհետաձգվեն մինչև 2027 թվականը»,-ասաց Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում