Հասարակական

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

1 րոպեի ընթերցում

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում կան փակ ևդժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ըստ աղբյուրի՝ Սարավան-Կապան ավտոճանապարհը (բուք է)փակ էբեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքըդժվարանցանելի էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի, Վայոց ձորի,Գեղարքունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Գավառ, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում տեղում էձյուն:

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Կապան ավտոճանապարհինմառախուղ է:

Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում