Եղեգնաձորում բացվեց նորակառույց բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բժշկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր ելույթում նշեց, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված են Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը։

«Շատ եմ կարևորում կապը, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց, թե ինչու է այս բժշկական կենտրոնը կառուցվել։

«Մենք արձանագրել ենք, որ Վայոց ձորից ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան թե առողջապահական ծառայություն է ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ Վայոց ձորում կան բժշկական կենտրոններ։

Առողջապահության նախարարությունը հետազոտել է և տեսել են, որ այդ առողջապահական կենտրոններում շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակակից տեխնիկական սարքավորումներով:

Հայերեն Français

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս