Հասարակական

Մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի. ԵՄ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի. ԵՄ խոսնակ

ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բոլոր համայնքների մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի։ Այս մասին «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։

ԵՄ խոսնակը ցավ է հայտնել, որ 1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում մշակութային և կրոնական ժառանգության օրինակներ, ինչպիսիք են պաշտամունքի վայրերն ու հուշարձանները, ոչնչացվել կամ վնասվել են եւ կոչ է արել երկրներին միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բոլոր համայնքների մշակութային ժառանգության վայրերը ավելի լավ պաշտպանելու և հարգելու համար:

«Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են և կարող են վնասել փոխվստահության զարգացմանը», - ասել է Պիտեր Ստանոն։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում