Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 9-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը

Մարտի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-14 սպասվում է առանց տեղումների եղանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում