Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, նրանց ստեղծարար ներուժն արժևորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է. ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժևորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային և որոշիչ է եղել տարբեր հասարակություններում և բոլոր ժամանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Ժաննա Անդրեասյանը Կանանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում:

«Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժևորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային և որոշիչ է եղել տարբեր հասարակություններում և բոլոր ժամանակներում։ Հատկապես մեր օրերում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ասելիք, անելիք և նշանակալի ներդրում չունենան։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կնոջ գործունեությունն առանձնակի կարևոր է, քանի որ հենց այս ասպարեզներում է ձևավորվում հասարակության ապագան՝ շնորհիվ արժեքների, ստեղծագործության, նվաճումների և հաղթանակների։ Մարտահրավերներին դիմակայելու կանանց միասնականությունն ու համախմբումը չբացահայտված մեծ ներուժ ունեն, որը կարող է հասարակության և պետության զարգացմանը հավելյալ խթան հաղորդել և առաջընթացի նոր ուղիներ բացել։

Այս ամենը մեզ մղում է ամեն օր խրախուսելու և աջակցելու կանանց, ստեղծելու նոր հնարավորություններ նրանց կարողությունները զարգացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Եվ, իհարկե, այս համատեքստում չափազանց կարևոր է նախևառաջ ճանաչել, գնահատել և վերարժևորել մեր պետության կայացման գործում երբևէ կարևոր դերակատարում ունեցած կանանց։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, խիզախորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից՝ համոզմունքով, որ շարունակական ու հետևողական ջանքերն անպայման արդյունք են տալիս։

Մաղթում եմ ձեզ զորեղություն, անսպառ եռանդ, դժվարություններից չվհատվելու կարողություն, սեր և ներդաշնակություն ընտանիքում, նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության, պետության զարգացման ասպարեզում»,-գրել է նա:

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ