Հասարակական

Կանայք ունեն առաջնորդելու, կրթելու և առաջընթաց գրանցելու մեծ ներուժ. Ավանեսյանի ուղերձը՝ Մարտի 8-ի առիթով

1 րոպեի ընթերցում

Կանայք ունեն առաջնորդելու, կրթելու և առաջընթաց գրանցելու մեծ ներուժ. Ավանեսյանի ուղերձը՝ Մարտի 8-ի առիթով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր կանանց ներուժն ու ճկունությունն ընդգծելու, նրանց ոգեշնչելու տոնն է։

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համակարգում աշխատող բոլոր կանանց, ովքեր մեծ ներդրում ունեն բնակչության առողջության պահպանման գործում, դրսևորում են խնամք ու հոգատարություն` այսօր և ամեն օր:

Ես կանանց և աղջիկների կրթության, ինքնադրսևորման, արդար մրցակցության իրավունքի կողքին եմ, քանի որ մեր երկրում կանայք ունեն առաջնորդելու, կրթելու ու առաջընթաց գրանցելու մեծ ներուժ:

Սիրելի՛ կանայք, թող ձեր օրը լցված լինի ուրախությամբ, ծիծաղով և ուշադրությամբ, որին դուք լիուլի արժանի եք:

Եղե՛ք առողջ և երջանիկ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում