Հասարակական

Յուրաքանչյուրն իր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության վրա հիմնված համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ը՝ Մարտի 8-ի առթիվ

2 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուրն իր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության վրա հիմնված համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ը՝ Մարտի 8-ի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը մեր երկրում պետք է շարունակական լինեն։ Այդ գործընթացի հաջող իրականացման համար չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի Կանանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում:

«Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ:

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, կանանց նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը:

Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության վրա հիմնված համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը և կանանց իրավունքների խթանմանը։

Կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը մեր երկրում պետք է շարունակական լինեն։ Այդ գործընթացի հաջող իրականացման համար չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը:

Սիրելի՛ կանայք, ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»,-գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում