ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Լարսի անցակետով հայկական բեռնատարների երթևեկությունն արգելելու մասին լուրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը չի տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, որը կարող է խոչընդոտել հայկական բեռնատարների երթևեկությանը Վերին Լարսի անցակետով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին հայտարարեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Նախարարը նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն չունի այն մասին, որ ռուսական կողմը փակել է Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար:

«Պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել, որպես նախարար չունեմ որևէ տեղեկատվություն, որն առնչություն ունի ձեր ներկայացրած տեղեկատվությանը: Հիմա չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Որևէ քաղաքական, տնտեսական և աշխատանքային պատճառ չեմ տեսնում»,- հայտարարեց Գևորգ Պապոյանը:

Նա նկատեց նաև, որ Հայաստանը որևէ երկրի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում խնդիր չի տեսնում:

«Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, կողմ ենք Հայաստանի Հանրապետությանը: Եթե Հայաստանի շահը պահանջում է, որ մեր ապրանքները վաճառվեն արաբական երկրներում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ասիայի տարբեր երկրներում՝ ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ այդ բոլոր տեղերում վաճառենք՝ ըստ մեր հնարավորությունների և պոտենցիալի»,- ընդգծեց նախարարը:

Հայերեն Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ